Տնտեսական15:58, 01 Նոյեմբեր 2019
Տիեզերական ոլորտում համագործակցություն է սկսվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև
Ռուսաստանի Դաշնության «Roscosmos» տիեզերական գործակալությունը հայտարարություն է արել Ռուսաստանի և Թուրքիայի միջև տիեզերական ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայանագրի շուրջ աշխատանքների մեկնարկի մասին:
«Roscosmos»-ը այդ մասին հայտնել է կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի և Մոսկվայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Սամսարի հետ կայացած հանդիպումից հետո:
Գործակալությունը նշել է, որ թուրքական կողմը ավելի վաղ հաստատել էր իր պլանները` կապված Ռուսաստանում թուրք տիեզերագնանցների վերապատրաստման հետ:
Ռոգոզինը Մոսկվայում կայացած «MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառ-ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջարկել էր մի թուրք տիեզերագնացի ուղարկել Ռուսաստան: Նա համոզմունք էր հայտնել, որ թուրք տիեզերագնացը դասընթացների ավարտից հետո կարող է 2023թ. տիեզերք թռչել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Համաձայնագիրը կնքվել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |