Իրավական12:01, 01 Նոյեմբեր 2019
Ստամբուլի դատարանը որոշել է ազատ արձակել Դեմիրթաշին, բայց նա բանտից դուրս գալ չի կարող

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին ԴԵմիրթաշի վերաբերյալ ազատ արձակման որոշում է կայացվել։
2018թ․ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը «Զինված ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու» մեղադրանքով ընդդիմադիր գործչին դատապարտել էր 4 տարի 8 ամիս ազատազրկման։ Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դեմիրթաշը դիմել էր պայմանականորեն ազատ արձակվելու համար, սակայն դիմումը մերժվել էր։
Օրերս Թուրքիայում օրինական ուժի մեջ մտած դատաիրավական բարեփոխումների փաթեթը մինչև 5 տարի ազատազրկման դատապարտվածներին հնարավորություն տվեց դիմելու Գերագույն դատարան և Դեմիրթաշի փաստաբանները ևս մեկ անգամ պայմանական ազատման դիմում ներկայացրեցին։ Այս անգամ ստամբուլյան դատարանը բավարարեց դիմումը՝ որոշելով ազատ արձակել ընդդիմադիր գործչին։
Սակայն ԺԴԿ նախկին համանախագահը, այնուամենայնիվ, չի կարող դուրս գալ Էդիրնեի բանտից, որտեղ գտնվում է 2016թ․ նոյեմբերից։ Խնդիրն այն է, որ դեռևս ուժի մեջ է մնում Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության՝ Սելահաթթին Դեմիրթաշի և ԺԴԿ մյուս նախկին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի դեմ հարուցված մեկ այլ գործով վերջիններիս կալանավորման որոշումը։
Հիշեցնենք, որ 2019թ․ սեպտեմբերին Անկարայի ծանր հանցագործությունների դատարանը «Ահաբեկչական խմբավորում ղեկավարելու», «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն վարելու», «հանրության շրջանում հրապարակայնորեն ատելություն և թշնամանք հրահրելու», «ժողովրդին օրինախախտության դրդելու» մեղադրանքով Դեմիրթաշի դեմ հարուցված գործի շրջանակներում որոշում էր կայացրել վերջինիս պայմանականորեն կալանքից ազատելու մասին, սակայն Ստամբուլի դատարանի սահամանած ազատազրկման պատժի պատճառով Դեմիրթաշին կրկին չէր հաջողվել դուրս գալ բանտից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |