Ցեղասպանություն14:40, 04 Նոյեմբեր 2019
Էրդողանի խոսնակը՝ Ներկայացուցիչների պալատին․ «Դուք Ձեզ դրել եք դատարանի տեղ ու որոշումներ եք կայացնում»
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի անդրադարձել է նոյեմբերի 2-ին Դոլմաբահչե պալատում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ անցկացված հանդիպմանը։
Քալընը նշել, որ հանդիպման ժամանակ թուրքական կողմն առաջին հերթին իր դժգոհությունն է հայտնել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշման առթիվ։
«Մենք նշեցինք, որ դրանք անընդունելի են ինչպես օրակարգ բերվելու ժամանակի, այնպես էլ բովանդակության և քաղաքական համատեքստի տեսակետից և չեն նպաստում թուրք –ամերիկյան հարաբերություններին», - ասել է նա։
Էրդողանի խոսնակը տարակուսանք է հայտնել, թե ինչու է Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ բերվել ոչ թե ապրիլին, ինչպես լինում է սովորաբար, այլ հենց հոկտեմբերին և հատկապես հոկտեմբերի 29-ին, երբ Թուրքիան նշում է իր հանրապետության օրը։
Շարունակելով Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված ավանդական ձևակերպումներ հնչեցնել՝ Քալընը առաջ է քաշել այն պնդումը, թե 1915թ․ տեղի ունեցած իրադարձությունները իրավաբանոության տեսակետից չեն կարող որպես ցեղասպանություն որակվել այն պատճառով, որ «Ցեղասպանություն» տերմինը Ռաֆայել Լեմկինի կողմից ստեղծվել է ավելի ուշ՝ 1944թ․։ Քալընը, սակայն, մոռացել է, որ Լեմկինն անձամբ բազմիցս նշել է, որ նշյալ տերմինը ստեղծելիս մտքում ունեցել է նաև հայերի կոտորածների դրվագները:
Քալընի երրորդ առարկությունն ընդդեմ Ներկայացուցիչների պալատի որոշման այն է, որ Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ դեռևս որևէ միջազգային դատարան որոշում չի կայացրել։
«Դուք Ձեզ դրել եք դատարանի տեղ ու որոշումներ եք կայացնում։ Անգամ փորձում եք կյանքի կոչել մի բանաձև, որը պիտի խոչընդոտի այս թեմաների շուրջ ազատ քննարկումները։ Իսկ ու՞ր մնաց խոսքի ազատություն»,- ասել է Էրդողանի խոսնակը։ Նա հավելել է, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությանը հիշեցվել է նախագահ Էրդողանի առաջարկը՝ Հայոց ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |