Տարածաշրջան17:24, 04 Նոյեմբեր 2019
Թուրքիային մատակարարվելիք S-400-ների երկրորդ խմբաքանակի ժամկետները կարող են փոփոխվել

Ռուսաական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը կարող է տեղի ունենալ միայն 2020թ-վերջում։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը՝ հավելելով, որ երկրորդ խմբաքանակի մատակարարման հետ մեկտեղ, ըստ ռուս-թուրքական պայմանագրի, նախատեսվում է նաև S-400-ների համատեղ արտադրություն։ Թուրք պաշտոնյայի խոսքերով, Թուրքիան ցանկանում է, որ ռուսական կողմը կիսվի S-400-ների տեխնոլոգիաներով թուրքական կողմի հետ։ Ըստ Դեմիրի՝ դրա վերաբերյալ համապատասխան պահանջ է ներկայացվել ռուսական կողմին։
Դեմիրը նշել է, որ պայմանագրում առկա համատեղ արտադրության վերաբերյալ կետի պատճառով երկրորդ խմբաքանակի մատակարարման գործընթացը կարող է ավելի ուշ տեղի ունենալ։
Նա նաև նշել է, որ Թուրքիայում S-400-ների որոշ պահեստամասերի արտադրելու նպատակով ռուսական կողմի հետ շարունակվում են բանակցությունները։
Հիշեցնենք, որ 2019թ. հունիսի 12-ից մինչև օգոստոսի 27-ը ընկած ժամանակահատվածում ռուսները ավարտեցին ռուսական ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը մատակարումը Թուրքիային։ Ռուս-թուրքական գործարքը մեծ լարվածություն էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |