Քաղաքական15:09, 08 Նոյեմբեր 2019
Էրդողան. «Մազլում Քոբանի կոչված անձը որևէ կերպ չի տարբերվում ալ-Բաղդադիից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրվանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատար Ֆերհադ Աբդի Քոբանիին:
Էրդողանը ելույթում Մազլում Քոբանի կեղծանվամբ հայտնի Ֆերհադ Աբդի Քոբանիի մասին մասնավորապես ասել է.
«Մազլում Քոբանի կոչված անձը ոչ մի կերպ չի տարբերվում Բաղդադիից (Իսլամական պետություն ահաբեկչական կառույցի նախկին առաջնորդ): Նա մի կառույցի ղեկավար կազմի մեջ է, որը հարյուրավոր մարդկանց արյուն է հեղել: Չեք կարող ասել, որ ինձ հանդիպած ահաբեկիչը լավն է, կամ որին չեք հանդիպել, ուրեմն նա վատն է»:
Թուրքիայի նախագահի խոսքով` ահաբեկչությունը չի ավարտվում միայն ահաբեկչական կառույցների ղեկավարի կազմի սպանությամբ:
Հիշեցնենք, որ Մազլում Աբդի Քոբանին ներառված է Թուրքիայում առավել վտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում։ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է նրա արտահանձնումը:
Քոբանիին Թուրքիայում համարվում է Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) ղեկավարներից: Իսկ ինչպես հայտնի է, YPG-ն էլ թուրքական իշխանությունները նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդստանի բանվորական» կուսացության (PKK-ՔԲԿ) հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |