Տարածաշրջան13:12, 08 Նոյեմբեր 2019
Թուրքիան և Ռուսատանը Սիրիայում սկսել են պարեկային թվով 3-րդ հերթապահությունը

Թուրքիայի կողմից «Խաղաղության ակունք» ռազմագործողության դադարեցումից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում հիմնվող անվտանգության գոտու շրջանում թուրք և ռուս զինվորները շարունակում են պարեկային հերթապահությունները:
Թուրքական զինուժը և ռուսական ռազմական ոստիկանությունը Քամշլիից 50 կմ արևելք ընկած տարածքում սկսել են պարեկային թվով 3-րդ հերթապահությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` այն ընթանալու է Կամիշլի-Դերիք շրջաններում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համատեղ հերթապահության ընթացքում կիրառվելու են նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Նախորդ հերթապահությունը իրականացվել էր Ռաս ալ-Այնի և Կամիշլիի միջև ընկած տարածքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սոչիում կնքված համաձայնագրով թուրքակա զինուժը և Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը համատեղ պարեկային հերթապահություն պետք է իրականացնի Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում` վերահսկելով «անվտանգության գոտուց» քուրդ զինյալների հեռացումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |