Հասարակական15:57, 08 Նոյեմբեր 2019
Թուրքիայում փողոց դուրս գալու արգելքներն ու դրանց կործանիչ հետևանքները

Թուրքիայում 2015-2016թթ․ քրդաբնակ շրջաններում հայտարարված պարեկային ժամ (փողոց դուրս գալու արգելքների) և դրանց հետևանքների վիճակագրությունը ներկայացնող մի զեկույց է հրապարակվել։ «Կործանված քաղաքներ» խորագրով ներկայացված զեկույցի համաձայն՝ նշված ժամանակահատվածում այդ արգելքի պատճառով շուրջ 400․000 մարդ հարկադաբար տեղահանվել է, ունեզրկվել, աղքատացել։
Խոսքը մասնավորապես Շըրնաք նահանգի Ջիզրե, Սիլոփի և Իդիլ շրջանների, Մարդինի Նուսայբին շրջանի, Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանի և Դիարբեքիրի Սուր շրջանի մասին է։ Պարետային ժամերի և բախումների հետևանքով ամենից շատ տուժել են երեխաները, կանայք և ծերերը։
Մասնավորապես 2016-ին Ջիզրեյում հայտարարված 72 օր տևողությամբ պարետային ժամի ընթացքում շրջանից տեղահանվել է 110․000 մարդ, Ջիզրեյի բնակչության թիվը նվազել է մինչև 20․000։ Շուրջ 300 մարդ զոհվել է։
Շըրնաքի Իդիլ շրջանում 43 օր տևած պարետային ժամը հետևանքով բնակչության 80 տկոսը արտագաղթել է Իդիլից։ Իսկ Սիլոփիում արգելքը տևել է 37 օր, որի ընթացքում 29 մարդ մահացել է, 11․000-ը՝ գաղթել, 351 շենք քանդվել է։
Շըրնաք քաղաքի կենտրոնում նույնպես 391 օր պարետային ժամը է գործել։ Քաղաքի 7 թաղամասեր գրեթե հողին են հավասարվել, 64․000 մարդ լքել է իր բնակավայրը։
Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանում արգելքը տևել է 79 օր։ Այդ ընթացքում մահացել է 96 մարդ, բնակչության 35 տոկոսը անտուն է մնացել։ Այստեղ տեղի ունեցած բախումների պատճառով շուրջ 5-6․000 շենք է վնասվել, քանդվել կամ այրվել։
Մարդին նահանգի Նուսայբին շրջանում 2016թ․ մարտի 14-ին հայտարարված պարետային ժամը որոշ դադարներով շարունակվել է մինչև 2018թ․ ապրիլի 21-ը։ Նուսայբինի 16 թաղամասերում բախումների հետևանքով ավելի քան 5․000 շենք է ավերվել, շուրջ 45․000 մարդ լքել է շրջանը։
Իսկ Դիարբեքիրի Սուր շրջանում արգելքը գործել է 103 օր։ Վերջին՝ հինգերորդ անգամ հայտարարված պարետային ժամը Սուրում այսօր էլ դեռ գործում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |