Իրավական17:28, 12 Նոյեմբեր 2019
Ընդդիմադիր կուսակցապետը հերթական անգամ Էրդողանին փոհատուցում կվճարի

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական անգամ պարտավորեցվել է բարոյական փոխհատուցում վճարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Մեղադրող կողմի պնդմամբ՝ 2018թ․ հուլիսի 17-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում (TBMM) ելույթ ունեցած Քըլըչդարօղլուն վիրավորել է նախագահ Էրդողանի անձը։ Էրդողանի փաստաբան Թուղբա Սաղլամ Էքերն իր ներկայացրած դատական հայցում պահանջել է որպես բարոյական փոխհատուցում Քըլըչդարօղլուից գանձել 100.000 թուրքական լիրա (շուրջ 17․3 հազար ԱՄՆ դոլար):
Անկարայի առաջին ատյանի քաղաքացիական դատարանում կայացած նիստին ներկա են եղել կողմերի փաստաբանները։ Քըլըչդարօղլուի փաստաբան Նիհալ Ջենգիզը պնդել է, որ իր պաշտպանյալի հայտարարությունները տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի շրջանակներում։ Նա նշել է, որ հաշվի առնելով կողմերի զբաղեցրած քաղաքական բարձր պաշտոնները, վերջիններս պետք է հանդուրժող լինեն ամենախիստ քննադատությունների նկատմամբ։
Անկարայի դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ ընդդիմադիր գործչին պարտավորեցնելով որպես փոխհատուցում Էրդողանին վճարել 50․000 լիրա (շուրջ 8․670 ԱՄՆ դոլար)։
Հիշեցնենք, որ ԺԴԿ նախագահը Էրդողանին ամենաշատ բարոյական փոխհատուցումներ վճարած քաղաքական գործիչն է։ Էրդողանի վարչապետության և նախագահության ողջ ընթացքում նմանատիպ մեղադրանքներով Քըլըչդարօղլուի դեմ մի քանի տասնյակ դատական գործեր են հարուցվել։ Թուրքական դատարանների որոշմամբ ընդդիմադիր գործիչը իր ելույթներում Էրդողանի հասցեին հնչեցրած խիստ քննադատությունների պատճառով պարտավորեցվել է մի քանի միլիոն լիրայի փոխհատուցում վճարել Էրդողանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |