Միջազգային13:58, 13 Նոյեմբեր 2019
Հունգարիայի արտգործնախարար. «ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ»
Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սիարտուն «Euronews»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հունգարիա կատարած այցին:
Արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի նախագահի այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում նաև սիրիացի փախստականների հարցը:
Նրա խոսքով` ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ:
«Որոշ երկրներ չեն հասկանում, որ Թուրքիայի տարածքում կա 3-ից 4 մլն փախստական: Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրանց Եվրոպա ուղարկի, ապա այդ իրավիճակը Եվրոպա աշխարհամասում լուրջ անվտանգային խնդիրների կհանգեցնի, ինչը հարկավոր է կանխել»,-ասել է Սիարտուն:
Նա հիշեցնելով, որ Հունգարիայի հարավային սահմանը դուրս է և ԵՄ-ի և Շենգենյան գոտու սահմաններից, ասել է.
«Եթե 4 մլն փախստականներ Թուրքիայից շարժվեն Եվրոպա, ապա առաջին կետը լինելու է Հունգարիայի սահմանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |