Ցեղասպանություն11:42, 14 Նոյեմբեր 2019
Հանրապետական սենատորը վետո է դրել Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ
ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինսի Գրահամը վետո է կիրառել է մեկ այլ սենատոոր՝ Բոբ Մենենդեսի կողմից սենատ բերված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի դեմ: Գրահամի վետոյով արգելափակվել է Սենատի լիագումար նիստում օրինագծի քննարկումն ու քվեարկումը:
ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն նույնիսկ մեկ սենատորի վետոյով կարող է արգելափակվել սենատ բերված որևէ օրինագծի քննարկումն ու ընդունումը:
Սենատորն այդ որոշումը կայացրել է Վաշինգտոն մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելուց հետո:
Օրինագիծն արգելափակած Գրահամը հետևյալ կերպ է մեկնաբանել իր քայլը. «Քիչ առաջ Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողությունների հետևանքները քննարկել եմ նախագահներ Էրդողանի ու Թրամփի հետ: Հուսով եմ, որ Թուրքիան ու Հայաստանը կնստեն սեղանի շուրջ ու կքննարկեն այդ խնդիրը (ցեղասպանության): Սենատորները չպետք է պատմությունը վերաշարադրեն ու այն ներկայացնեն ոչ այնպես, ինչպիսին որ կա»:
Սենատորն հավելել է նաև, որ ինքն այդ որոշումը կայացրել է ոչ թե անցյալին նայելով, այլ կենտրոնանալով թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայի վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել, ինչից հետո սենատորներից ոմանք հայտարարել էին Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, նմանատիպ բովանդակությամբ օրինագիծ քննարկելու ու քվեարկության դնելու անհրաժեշտության մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |