Ռազմական15:10, 14 Նոյեմբեր 2019
ԱՄՆ-ն Թուրքիայի փոխարեն այլընտրանքային երկրներ է գտել F-35 ծրագրի համար

Պենտագոնի գեներալ գնդապետ, ամերիկյան F-35 ծրագրի ղեկավար Էրիկ Ֆիքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում Կոնգրեսում հայտարություններով է հանդես եկել:
Էրիք Ֆիքը անդրադարձել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման, ինչպես նաև ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս թողնելու շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում առաջացած լարվածությանը:
Պենտագոնի պաշտոնյան նշել է, որ F-35-ի ծրագրից Թուրքիայի հեռացումից հետո ԱՄՆ-ն այլընտրանքային երկրներ է գտել և հավելել.
«Թուրքիան ծրագրից դուրս է գալու 2020թ. մարտին: «Lockheed Martin» և «Pratt & Whitney »(P&W) ընկերությունները հիանալի առաջընթաց են գրանցել այլընտրանքային մատակարար գտնելու հարցում»,-ասել է Ֆիքը:
Գեներալ գնդապետը հայտնել է, որ F-35-ի համար դեռևս 12 բաղադրիչ կա, որոնք չեն գտել:
Հիշեցնենք, որ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման թուրքական ծրագիրը թուրք–ամերիկյան դիվանագիտական հարաբերություններում լուրջ լարվածություն էր առաջացրել։ Իսկ երբ Անկարան, անտեսելով ԱՄՆ–ի բոլոր նախազգուշացումները, գնեց այդ համակարգերը, ԱՄՆ-ը Թուրքիային դուրս թողեց F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության համատեղ ծրագրից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |