Ցեղասպանություն16:25, 14 Նոյեմբեր 2019
Թուրքիայի նախագահ. «Պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը դեռ ուժի մեջ է»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո անցկացված համատեղ ասուլիսի ընթացքում:
Էրդողանի խոսքերով ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ համակրանք ունեցող որոշ շրջանակներ, ապատեղեկատվություն տարածելով, փորձում են հանրության ընկալումները թունավորել, թուրք-ամերիկյան հարաբերությունները փչացնել: Ըստ նրա՝ այդ շրջանակները փորձում են անգամ պատմական հարցերը աղավաղելով թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերություններին հարվածող նոր խնդիրներ առաջ բերել:
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում Թրամփին փոխանցել է, որ Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին ընդունած որոշումները ծառայում են վերոնշյալ նպատակին, վիրավորում են թուրք ազգին, ձգտում են թուրք-ամերիկյան հարաբերություններին վրա ստվեր նետել:
Շարունակելով թեման՝ Էրդողանը կրկին առաջ է տարել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի տխրահռչակ թեզերը.
«104 տարի առաջ պատերազմական պայմաններում տեղի ունեցած խնդրի վերաբերյալ որոշում կայացնողները ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները պետք է լինեն: Այս հարցում մեր ճակատը բաց է, գլուխներս՝ ուղիղ, ինքնավստահությունը՝ բարձր: Բացեիբաց ասում եմ՝ Թուրքիան այս հարցում երկխոսության և ազատ քննարկման միջավայրի կողմնակից է: Դեռ ուժի մեջ է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին հայկական կողմին մեր արած առաջարկը»:
Վերջում Էրդողանը խոսել է նաև արխիվները բացելու մասին թուրքական կողմի «պատրաստակամության»մասին:
«Մենք մեր բոլոր արխիվները բացել ենք, ԶՈՒ-ի արխիվներում 1 մլն-ից ավել փաստաթղթեր կան: Ամեն պահ կարող են (հայերը) գալ, շրջեն այդ արխիվներով, տեսնեն և իրենց ուսումնասիրությունները կատարեն» ասել է Էրդողանը մոռանալով, սակայն, որ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ օտարերկրացի, այդ թվում՝ հայ ուսումնասիրողների համար արխիվների ոչ բոլոր բաժիններն են հասանելի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Կրոնական գործերի կենտրոնում անդրադարձել էր Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |