Քաղաքական11:28, 19 Նոյեմբեր 2019
Գերմանիան զգուշացնում է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին
Գերմանիայի արտգործնախարարությունը նոր զգուշացում է հրապարակել Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիների համար։ Թարմացված հայտարարության մեջ մասնավորապես ընդգծվել է, որ Թուրքիայում Վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) օգտագործումը խստորեն վերահսկվում է և չհաստատված VPN-ի օգտագործող անձինք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։
Նախարարությունը նաև հիշեցրել է, որ Թոուրքիայում հանրապետության նախագահին վիրավորելու կամ որևէ ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կամ նման խմբավորման պրոպագանդա կատարելու մեջ մեղադրվողները կարող են մինչև մի քանի տարվա ազատազրկման դատապարտվել։
«Եթե որևէ մեկը վերջին շրջանում Թուրքիա մուտք գործելիս կամ երկրից ելք կատարելիս չի ձերբակալվել, դա չի նշանակում, թե նրա դեմ նմանատիպ մեղադրանքներով քրեական հետապնդման վտանգ չկա», - ասված է հայտարարությունում։
Նախարարությունը խորհուրդ է տվել Գերմանիայի այն քաղաքացիներին, ովքեր Թուրքիայում ձերբակալվում են կամ ում արգելվում է դուրս գալ երկրից, դիմել Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչություններին։
«Մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, եթե չեք հասկանում դրա բովանդակությունը։ Փաստաբան պահանջեք։ Ձեր անձնագիրը միշտ ձեզ մոտ պահեք։ Անվտանգության ստուգումների ժամանակ համագործակցության պատրաստակամություն դրսևորեք»։
Հայտարարությունում նա կոչ է արվել զերծ մնալ Սիրիայի և Իրաքի հետ սահմանամերծ բնակավայրեր այցելելուց։ Հատկապես վտանգավոր են համարվել Դիարբեքիրը, Ջիզրեն, Սիլոփին, Իդլիպը, Յուքսեքովան, Նուսայբինը, Բաթմանը, Սիիրթը, Մարդինը, Շըրնաքը և Հաքքարին։
Գերմանիայի արտգործնախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին՝ չանտեսել նաև Թուրքիայում ահաբեկչական հարձակումների կազմակերպման հավանականությունը։ Հիշեցվել է, որ հատկապես Սիրայում Թուրքիայի ռազմագործողությունների պատճառով ահաբեկչական խմբավորումները կարող են խոշոր քաղաքներում ահաբեկչական գործողություններ կազմակերպել և նման դեպքում առաջին հերթին կարող են թիրախավորվել օտարերկրացիները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |