Տարածաշրջան10:54, 19 Նոյեմբեր 2019
Չավուշօղլուն նշել է, թե որ դեպքում իրենք կվերսկսեն ռազմգործողությունը Սիրիայում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն և Ռուսաստանը քուրդ զինյալներին Սիրիայի հյուսիսից դուրս մղելու խոստումը չկատարեն, ապա պաշտոնական Անկարան կվերսկսի ռազմական գործողությունները Սիրիայում։
Չավուշօղլուն, նշելով, որ ԱՄՆ-ն մինչ օրս չի կատարել հրադադարով նախատեսված որոշ կետեր, զգուշացրել է. «Եթե այս տարածքները չմաքրվեն, մենք նորից կսկսենք մեր գործողությունները»:
Վերջինս նշել է, որ Թուրքիան խնդրի լուծման համար տեսնում է մի ուղի, այն է՝ «տարածքը մաքրել ահաբեկչական տարրերից»։
Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո դադարեցրեց Սիրիայի տարածքում «խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, որն ուղղված էր Սիրիայի քուրդ զինյալների դեմ։ Անկարան Ռուսաստանի հետ ստորագրեց 6 կետանոց հուշագիր, որի կետերից մեկը նախատեսում էր քուրդ զինյալների դուրսբերումը Սիրիայի հյուսիսային շրջաններից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |