Հասարակական15:17, 19 Նոյեմբեր 2019
Թուրքիայի բնակչության էթնիկ և կրոնական կազմի մասին զեկույց է հրապարակվել

Թուրքիայում գործող «KONDA» հետազոտական ընկերությունը երկրի բնակչության էթնիկ և կրոնական կազմի վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Հետազոտությունն արվել է 36 նահանգների 391 շրջաններում: Ամփոփվել են 5․739 բնակչի հետ անցկացված սոցհարցումների արդյունքները։ Ըստ այդմ՝ հարցվածների 76 տոկոսը ներկայացել է որպես թուրք։
Հարցման մասնակիցների 16 տոկոսը «Ձեզ ո՞ր ազգի ներկայացուցիչ եք զգում» հարցին պատասխանել է՝ «քուրդ եմ»։ Հաշվի առնելով, որ 2018թ․ Թուրքիայի բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 82 միլիոն, իրենց քուրդ համարողների թիվը երկրում, փաստորեն, ավելի քան 13 միլիոն է։ Նույն հաշվարկների համաձայն՝ իրենց թուրք համարողների թիվը գերազանցում է 62 միլիոնը։
Հարցվածների 3 տոկոսը ներկայացել է որպես արաբ, (ինչը համապատասխանում է բնակչության շուրջ 2․5 միլիոնին), 2 տոկոսը (1․5 միլիոն)՝ զազա։ Եվս 3 տոկոսը ներկայացել է որպես այլ՝ տարբեր ազգերի ներկայացուցիչ։ Դա կարող է համապատասխանել Թուրքիայի բնակչության շուրջ 2․5 միլիոնանոց հատվածին։
Կրոնական պատկանելիության վերաբերյալ տրված հարցին պատասխանած տղամարդկանց 71, իսկ կանանց 74 տոկոսը պատասխանել է, որ իրեն համարում է սուննի իսլամի հանաֆիական ուղղության ներկայացուցիչ։
Միջին հաշվարկներով Թուրքիայի 82 միլիոն բնակչությունից 60 միլիոնը վերոհիշյալ դավանանքի հետևորդներն են։ Իսկ հարցվածների 13 տոկոսը ներկայացել է որպես սուննի իսլամի շաֆիական ուղղության հետևորդ։ Նմանատիպ հաշվարկների համաձայն՝ այս դավանանքի ներկայացուցիչների թիվը Թուրքիայում կազմում է շուրջ 11 միլիոն։
Իրեն ալևի է համարել հարցման մասնակիցների 5 տոկոսը, ինչը համապատասխանում է 4 մլն բնակչությանը։ Եվս 4 տոկոսը իրեն համարել է իսլամի այլ ուղղությունների հետևորդ։ Եվ միայն 1 տոկոսից պակաս մասնակիցներն են ներկայացել որպես ոչ մուսուլման։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |