Ռազմական12:54, 19 Նոյեմբեր 2019
Ռուսական կողմի ռազմական համագործակցության հերթական առաջարկը Թուրքիային

Ռուսական կողմից հերթական հայտարարությունն է հնչել 5-րդ սերնդի կործանիչների արտադրության հարցում ռուս-թուրքական համագործակցության հնարավորության վերաբերյալ:
Ռուսաստանի նախագահին առընթեր ավիացիայի զարգացման հանձնաժողովի անդամ Յուրի Սիտնիկը ռուսական «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայության հետ զրույցում նշել է, որ Մոսկվան շահագրգռված է համագործակցել Անկարայի հետ ռազմական ինքնաթիռների արտադրության հարցում:
Սիտնիկը նախ նշել է, որ Ռուսաստանն արտադրում է ոչ միայն 4++ սերնդի կործանիչներ, ուղղաթիռներ, տանկեր ու ՀՕՊ համակարգեր, այլև աշխատում է 5-րդ սերնդի մի շարք նորագույն զենքերի նախագծերի վրա՝ ավելացնելով, որ շատ չափանիշներով ամերիկյան F-35 ինքնաթիռներին գերազանցող ռուսական 5-րդ սերնդի կործանիչներն արդեն արտադրվել են ու փորձարկումներ են անցնում:
Սիտնիկի խոսքով՝ Թուրքիայի հետ համագործակցությամբ կարող են ոչ միայն 5-րդ սերնդի, այլ նաև՝ 6-րդ և 7-րդ սերնդի ինքնաթիռներ նախագծվել:
«Ռուսաստանն ու Թուրքիան նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրության մեջ կարող են նոր թվային տեխնոլոգիաներ ու նոր մետաղական նյութեր օգտագործել: Արդյունքում այդպիսի սարքերը ամբողջությամբ անտեսանելի կդառնան ռադարների համար: Կարծում եմ այդ համագործակցությունը ծայրաստիճան օգտակար կարող է լինել»,- նշել է ռուս պաշտոնյան:
Ավելացնենք, որ նախօրեին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևն էլ հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է տեխնոլոգիական օգնություն տրամադրել Թուրքիային 5-րդ սերնդի ռազմական ինքնաթիռներ նախագծելու հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |