Ցեղասպանություն14:25, 20 Նոյեմբեր 2019
Cumhuriyet. «ԱԳՆ-ն կիսով չափ կրճատել է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն»

Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովը հաստատել է 2020թ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը կից «Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչությանը» հատկացվելիք բյուջեն: 2020թ այն կկազմի 5.9 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 30 հազ. ԱՄՆ դոլար): 2019թ. կառույցին հատկացվել էր 11.2 միլիոն թուրքական լիրա (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար):
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի գնահատմամբ՝ այս որոշմամբ «նվազեցվում է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի համար հատկացվող բյուջեն» (նկատի ունի, որ վերոնշյալ վարչությունը պայքարում է միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ-խմբ.), այն դեպքում, երբ տարբեր խորհրդարաններ շարունակում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումներ և բանաձևեր ընդունել:
Նշվել է, որ ԱԳՆ-ի Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչությունը աշխատանքներ է իրականացնում նաև միջազգային հանրությանը FETÖ-ի (Գյուլենական համայնք) մասին իրազեկելու ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |