Մշակութային17:02, 19 Նոյեմբեր 2019
Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Նրանք հանում են եկեղեցու քարերը ու վաճառում, գանձ գտնելու հույսով անցքեր են բացում պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանալու վտանգի մեջ:
Թուրքալեզու աղբյուրը գրում է, որ արձանագրությունների ու պատմական հավաստի տեղեկությունների սակավության պատճառով եկեղեցու մասին քիչ բան է հայտնի:
«Շվեյցարացի պատմաբան Մաքս վան Բերքհեմը «Ամիդա» անունով աշխատության մեջ գրում է, որ օսմանահպատակ հայերը եկեղեցին կառուցել են 1515 թվականին ու անվանել Սուրբ Սարգիս: 19-րդ դարի բանասեր, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանի աշխատությունում խոսվում է քարաշեն, հնգախորան հայկական եկեղեցու մասին, իսկ Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիել Աքյուզը այդ եկեղեցու համար օգտագործում է Մոր Դումյանա անունը»,- նշում է աղբյուրը:
Եկեղեցու մասին տեղեկություններ է հաղորդել Անկարայի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի շրջանավարտ Ռուվեյա Թունչը, ով Գերմանիայում ղեկավարում է «Հիշողություն ու տեղանք» նախագծի աշխատանքները: Եկեղեցու վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Թունչը նշում է, որ Սբ. Սարգիսը մյուս մեծ եկեղեցիների նման իր կազմում ունեցել է դպրոց.
«Այդ դպրոցն էլ եկեղեցուց շատ ուշ չի կառուցվել: 16-րդ դարում այնտեղ հայերեն և աստվածաբանություն է դասավանդվել: 1800-ականներին Դիարբեքիրի վիլայեթի 2 դպրոցներից մեկը Սբ. Սարգսի, մյուսը Սբ. Կիրակոսի կազմում էր: Այդ 2 դպրոցներում մինչև կեսօր հայերեն և թուրքերեն են դասավանդվել, իսկ կեսօրից մինչև երեկո՝ ձեռագործ արհեստներ: Սակայն հայոց պատրիարք Կարապետ 3-րդը, հասկանալով, որ գրագիտությունը բավարար մակարդակի վրա չէ, համայնքին շրջաբերական է ուղարկում՝ պահանջելով առևտրականների ու արհեստավորների հովանավորությամբ դպրոցներ կառուցել: 1800-ականներին այս վիլայեթներում ամենուր սկսում են դպրոցներ կառուցել: Դպրոցների կառուցմամբ աշխուժանում է կրթական գործընթացը, ինչի շրջանակներում Սբ. Սարգիս եկեղեցու կազմում 1847-ին մեկ հատ էլ օրիորդաց դպրոց է կառուցվում, որն ավելի ուշ դասընթացներ է առաջարկում նաև չափահասների համար: Այդպիսով դպրոցը շատ արհեստագործների համար առաջընթաց է ապահովել իրենց գործունեության ոլորտում:
Հայկական դպրոցներում հիմնականում դասավանդում էին այնպիսի առարկաներ, ինչպիսիք էին թվաբանություն, աշխարհագրություն, բնագիտություն, օսմանյան գրականություն, տրամաբանություն, քրեական օրենսգիրք, կրոններ, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ:
Այսօրվա Դիարբեքիրի Յավուզ Սելիմ, Սուլեյման Նազիֆ նախակրթարանների շենքերը, Դիարբեքիրի առևտրի ու արդյունաբերության պալատի ու մի շարք այլ շենքեր այդ ժամանկներում կառուցված հայկական դպրոցներ են»:
Թունչը պատմում է, որ Օսմանյան կայսրությունում 4572 ոչ քրիստոնեական դպրոց է եղել, սակայն դրանցից 4074 չեն ունեցել պաշտոնական թույլտվություն, իսկ Սբ. Սարգիս եկեղեցու կազմում գործող դպրոցներին թույլտվություն է տրվել միայն 1893 թվականին:
«Օրիորդաց դպրոցին, սակայն, այդպես էլ թույլտվություն չի տրվել,- շարունակում է Թունչը: -Եվ հետաքրքիրն այն է, որ չնայած 1893-ին փաստաթղթեր ստանալու հանգամանքին՝ Սբ. Սարգիս եկեղեցին ու դպրոցներն անմասն չեն մնացել 1894-96թթ. սադրանքներից: Եկեղեցին այրվել է, դպրոցներն՝ ավերվել: Միևնույն ժամանակ լրջորեն ավերվել են բազմաթիվ հայկական արհեստանոցներ, խանութներ ու տներ:
«1899-ին թվագրվող մի փաստաթղթում նշվում է, որ եկեղեցու դպրոցների վերանորոգման համար թույլտվություն է ստացվել: Այդ գործընթացից հետո ուսումնական կյանքը շարունակվել է դպրոցներում՝ չնայած բազմաթիվ տներից հավաքվել էին հայերեն դասագրքերը:
1915-ից հետո եկեղեցին ու դպրոցները բռնագրավողները դրանք օգտագործել են որպես անմշակ բրնձի ֆաբրիկա, անասնագոմ, հացահատիկի պահեստ և այլն: Վերջին տարիներին Սուր թաղամասում տեղի ունեցած բախումներից (նկատի ունի 2015-դեկտեմբերից 2016-ի մարտին թաղամասում քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև տեղի ունեցած բախումները-խմբ.) հետո թաղամասում սկսած քաղաքաշինության ծրագրի հետևանքով եկեղեցին հայտնվել է քանդվելու վտանգի մեջ»,- նշում է Թունչը:
Նրա խոսքով՝ այս պահին գանձախույզների հարձակումները եկեղեցու վրա շարունակվում են, ուստի 80 տոկոսով ավերված եկեղեցին պահպանելու համար պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն:
«Եթե եկեղեցին քանդվի, նրա հետ կվերանա մի ամբողջ պատմություն ու հիշողություն»,- ահազանգում է Թունչն ու նշում որ չնայած եկեղեցին քանդվելու եզրին է, բայց դեպի իրեն է ձգում բազամաթիվ զբոսաշրջիկների Թուրքիայից ու արտասահմանից:
«Ամեն տարի այստեղ Հայաստանից խմբեր են գալիս: Եթե վերականգնվի, կդառնա զբոսաշրջիկների մշտական կանգառներից մեկը»,- եզրափակում է Թունչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |