Տարածաշրջան10:26, 20 Նոյեմբեր 2019
Թուրքիա փախած ԻՊ-ի հրամանատարները նոր զինված հարձակում են նախապատրաստում

Իրաքի ռազմական հետախուզության պետ Սաադ ալ-Ալլաքը հայտնել է, որ Թուրքիա փախած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար կազմի անդամները նախապատրաստում են նոր զինված հարձակումներ:
Ալ-Ալլաքն ամերիկյան «CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ ԻՊ-ի 9 ղեկավարի վերաբերյալ փաստաթղթեր են տվել Թուրքիային: Նրա խոսքով` այդ փաստաթղթերում կան տեղեկություններ ԻՊ-ի այնպիսի ղեկավարների մասին, որոնք ամբողջ աշխարհում զինված հարձակումներ կազմակերպելու համար խոշոր չափի գումարների նկատմամբ հասանելիություն ունեն:
Հետախուզական տվյալների համաձայն` ծրագրվում է հարձակում կազմակերպել բանտերի վրա ու ազատել Սիրիայի և Իրաքի բանտերում ձերբակալված ԻՊ-ի անդամներին:
«Խնդրի լուծման համար անհրաժեշտ է միջազգային ջանքեր գործադրել: Հանցագործները կարող է այս ճամբարներից դուրս գան և վերադառնան իրենց երկրներ: Այդ իսկ պատճառով նրանք մեծ վտանգ են ներկայացնում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի հյուսիս-արևմտյան երկրների համար»,-ասել է Իրաքի ռազմական հետախուզության պետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |