Քաղաքական12:37, 21 Նոյեմբեր 2019
Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի խորհրդարանում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության 2020թ. բյուջեի նախագծի քննարկումը: Նախքան նախագծի քննարկումը, միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և ընդդիմադիր պատգամավորների միջև:
Սուլեյման Սոյլուն, երբ մտել է դահլիճ, սեղմել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավորների ձեռքը՝ անտեսելով ընդդիմադիր պատգամավորներին:
Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը թեմայի առնչությամբ ասել է, որ ներքին գործերի նախարարի այդ պահվածքն անհարգալից վերաբերմունք է պատգամավորների նկատմամբ:
Մեջլիսի պետական ծրագրերի և բյուջեի հանձնաժողովի նախագահ Լյութֆի Էլվանը Սոյլուի այդ քայլը կապել է այն բանի հետ, որ երբ վերջինս ներս է մտել ընդդիմադիր պատգամավորները ոտքի չեն կանգնել:
Կարո Փայլանը բյուջեի քննարկումների ժամանակ ունեցած իր ելույթում Սոյլուին նմանեցրել է նացիստական Գերմանիայի գաղտնի ոստիկանության ղեկավարներից Հիմմլերի հետ:
«Ոչ ոք հիմա լավ առումով չի հիշում Հիմմլերի կերպարը: Սույլեյման Սոյլուն կարծում է, թե ինքը բռնապետական ռեժիմ է հիմնելու և լռեցնելու է բոլորին: Դրանից հետո ասելու է. «Բոլորն ինձ լավ առումով են հիշելու»: Ոչ իհարկե: Ոչ ոք քո կերպարը լավ առումով չի հիշելու»,-շեշտել է Փայլանը:
Ընդդիմադիր, իսլամական ուղղվածության «Երջանկություն» (Saadet) կուսակցության պատգամավոր Ջիհանգիր Իսլամը Սոյլուին ասել է, որ Թուրքիայում այն մարդկանց, որոնց լռեցնել չեն կարողանում, բանտարկում են և «դավաճան» անվանում: Ի պատասխան Իսլամին` Սոյլուն նրան «դավաճան» է անվանել և ասել, որ բոլորը գիտեն, որ ինքը սադրիչ է:
Վիճաբանությանը միջամտել են նաև աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության, AKP-ի և ընդդիմադիր քրդամետ ուժ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավորները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |