Իրավական17:48, 22 Նոյեմբեր 2019
Էրդողանի նախկին խորհրդական դատի է տվել մի քանի լրագրողի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի հարցերով նախկին խորհրդական Քեմալ Օզթուրքը դատի է տվել որոշ լրագրողների, որոնք իր մասին «կեղծ» լուրեր են տարածել:
Օզթուրքը նշել է, որ այժմ «ընդդիմադիր» համարվող որոշ թերթերի լրագրողներ մամուլում հրապարակել են 15 տարվա վաղեմություն ունեցող լուրեր, որոնք «չեն համապատասխանում իրականությանը»: Ըստ նրա՝ այդ լրագորղները փորձել են իրեն դասել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (Գյուլենական համայնք) շարքին:
Օզթուրքը հայտարարել է, որ այդ լրագրողների դեմ «մի քանի կոպեկի փոխհատուցման հայց» է ներկայացնելու դատարան, քանի որ վերջիններս գրոշի արժեք անգամ չունեն իր համար:
Հիշեցնենք, որ Քեմալ Օզթուրքը մամուլի հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է 2007-2011թթ., երբ ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդ ժամանակաշրջանում զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |