Մշակութային12:36, 22 Նոյեմբեր 2019
Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանում կբացվի Կոմիտաս վարդապետի հուշարձանը
Հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, բանահավաք, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի այգում (բակում-խմբ.) կբացվի նրա հուշարձանը:
Այս մասին տեղեկանում են պատրիարքարանի «Facebook»-ի էջից: Էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանի բացումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին ժամը 16:00-ին:
Հաղորդվում է, որ հուշաձանն իրականություն է դարձել տաղանդավոր քանդակագործ Էրոլ Սարաֆեանի անշահախնդիր աշխատանքի ու Սարգիս Գյուլեքեչի բարերարության:
Հայտարարության մեջ պատրիարքարանը համայնքային ու թաղային մարմիններին ու մշակութասեր հասարակությանը հրավիրում է մասնակցելու այս միջոցառմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |