10:33, 22 Նոյեմբեր 2019
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում «ոչնչացնել, կամ ինչ-որ կերպ ազատվել S-400-ներից»

ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը Reuters-ի հետ զրույցում Թուրքիային կոչ է արել ինչ-որ կերպ հրաժարվել, կամ պարզապես ոչնչացնել Ռուսաստանից գնած ռուսական զենիթահրթիռային «S-400» ՀՕՊ համակարգերը։
«Թուրքիան դեռ կարող է վերադառնալ բանակցային սեղան։ Նրանք գիտեն, որ դրա համար կամ պետք է ոչնչացնեն, կամ ետ վերադաձնեն, կամ ինչ-որ կերպ ազատվեն S-400-ներից»,- ասել է պաշտոնյան։
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյայի խոսքերով, Թուրքիան դեռևս կարող է ենթարկվել պատժամիջոցների CAATSA օրենքի շրջանակներում։ (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․)։
Ընդ որում ամերիկացի պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցների հստակ ժամկետ չկա։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն միայն 9 ամիս անց Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց, երբ պաշտոնական Պեկինը գնեց ռուսական կործանիչներ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |