Քաղաքական14:11, 25 Նոյեմբեր 2019
Թուրքիայի նախկին նախագահն ու նախկին արտգործնախարարը կմիանան «Ժողովրդավարական» կուսակցությանը»
Թուրքական մամուլում տևական ժամանակ է՝ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը պատրաստվում են նոր կուսակցություն հիմնել: Այդ նույն տեղեկությունների համաձայն՝ կուսակցությանը պատրաստվում են միանալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) 42 պատգամավոր, ինչը նոր կուսակցությանը հնարավորություն կտա միանգամից հայտնվել մեջլիսում (խորհրդարան):
Այս տեղեկությունների ֆոնին մամուլում նոր լուր է շրջանառվում, ըստ որի՝ նոր կուսակցություն հիմնելու փոխարեն Գյուլն ու Բաբաջանը կմիանան «Ժողովրդավարական» կուսակցությանը (DP-ԺԿ), իսկ առաջիկա համագումարի ժամանակ Բաբաջանը կստանձնի կուսակցության նախագահի պաշտոնը:
Այս պնդումը շրջանառության մեջ է դրվել ԺԿ-ի նախագահ Գյուլթեքին Ույսալի այն հատարարությունից հետո, որում նա ասել է, որ շուտով բոլորը կլսեն այն տեսլականի մասին, որը կկոտրի քաղաքականության մեջ մինչ այժմ եղած բոլոր կարծրատիպերը:
Նշվում է նաև, որ Ույսալն արդեն հանդիպել է կուսակցության նահանգային կառույցների ղեկավարներին ու նրանց անձամբ իրազեկել սպասվող փոփոխության մասին:
Տեղեկություններ կան նաև, որ 2 պատգամավոր էլ վերոհիշյալ կուսակցությանն են միանալու ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» (İYİ) կուսակցությունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |