Քաղաքական16:54, 25 Նոյեմբեր 2019
Հաջորդ նախագահական ընտրություններում Գյուլի թեկնածության հարցը՝ քննարկման առարկա
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) փոխնախագահ Վելի Աղբաբան Դանիայում մասնակցել է «Թող մեր ձայնը հասնի մեջլիսին» խորագրով քննարկմանը:
Այդ քննարկմանը Աղբաբային հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք գալիք նախագահական ընտրություններում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի թեկնածությանը կողմ է եղել CHP-ն: Դրան ի պատասխան Աղբաբան ասել է, որ Աբդուլլահ Գյուլը CHP-ի թեկնածուն չի եղել: Գյուլի թեկնածության վերաբերյալ առաջարկը իրենք ստացել են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ):
Աբդուլլահ Գյուլի անունը Թուրքիայի քաղաքական կուլիսներում քննարկման թեմա էր դարձել 2019թ. ապրիլին: Սակայն թեման փակվել էր Գյուլի այն հայտարարությունից հետո, երբ վերջինս հայտնեց, որ նախագահական ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը, քանի դեռ ընդդիմադիր ճակատում որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլում տևական ժամանակ է՝ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը պատրաստվում են նոր կուսակցություն հիմնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |