Քաղաքական16:44, 26 Նոյեմբեր 2019
Էրդողանն անդրադարձել է ռուսական S-400 համակարգերի և ՆԱՏՕ-ի խնդիրներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարից Թուրքիա վերադառնալիս օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ լուծում կարող է գտնվել թուրք-ամերիկյան հարաբերություններում S-400 համակարգերի պատճառով առաջացած ճգնաժամում: Լրագրողը միաժամանակ նկատել է տվել, որ օրերս ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել է, որ S-400 համակարգերը չպիտի օգտագործվեն և Թուրքիան տեղյակ է այդ մասին:
Ի պատասխան Էրդողանն ասել է, որ այդ համակարգերի օգտագործել-չօգտագործելը չի կարող լինել քննարկման առարկա:
«Գործընթացը տևելու է մինչև ապրիլ: Մեր պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները միասին կիրականացնեն այդ աշխատանքները: Պետք է տեսնենք, թե այդ աշխատանքի ավարտին ինչպիսի արդյունքներ կունենանք: Խնդիրը պրն Թրամփի հետ էլ կապված չէ: Սա ՆԱՏՕ-ի հետ կապված հարց է: Համակարգերի օգտագործել-չօգտագործելը չի քննարկվում»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև նշել է, որ այդ հարցը լուծելու ուղղությամբ քայլեր պիտի արվեն ՆԱՏՕ-ի կանոնադրության շրջանակներում:
«Այդ հարցով աշխատանքներ սկսելու որոշումն այդ օրվա մեր հանդիպման ամենաօգտակար մասն էր: Պրն Թրամփն էլ «Դուք աշխատանքը սկսեք, տեսնենք, թե ինչ արդյունք կլինի» ուղերձը հղեց»,- պատմել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |