Տնտեսական11:25, 27 Նոյեմբեր 2019
Երևան-Ստամբուլ չվերթները ժամանակավորապես դադարեցվել են

Թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով բոլոր ուղղություններով չվերթները դադարեցնելու մասին:
«Atlas Global»-ը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթը սպասարկող միակ ավիաընկերությունն է: Համաձայն հայտարարության՝ բոլոր տեսակի, այդ թվում՝ Երևանի ու Ստամբուլի միջև շաբաթական 4 անգամ իրականացվող չվերթները դադարեցվել են նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 21-ը:
Որպես թռիչքների դադարեցման պատճառ մատնանշված է 2016 թվականից Թուրքիայում սկսված տնտեսական վայրիվերումներն ու դրա պատճառով ընկերության ունեցած կորուստները: Դրան գումարվել է նաև Ստամբուլի նորաբաց օդանավակայանի թանկ ծախսերը, ինչի հետևանքով ընկերությունը ստիպված է եղել ֆինանսական խնդիրները լուծման համար ժամանակավորապես դադարեցնել չվերթները:
Նշվում է, որ նախօրոք գնված տոմսերի վերադարձի կամ ամսաթվերի փոփոխության պահանջների համար դեկտեմբերի 16-ին հատուկ ուղեցույց կտեղադրվի ընկերության կայքում: Իսկ մինչ այդ ամսաթիվը փակ կլինեն նաև ընկերության տոմսերն ամրագրելու բոլոր համակարգերը:
Ավելացնենք, որ թուրքական մամուլում ու ավիաընկերության պաշտոնական հաշիվներում հրապարակելուց բացի «Atlas Global»-ը հայտարարության տեքստն ուղարկել է բոլոր արտասահմանյան գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանյան գործընկեր կազմակերպություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |