Քաղաքական13:20, 29 Նոյեմբեր 2019
Sputnik. Չավուշօղլուն պատասխանել է Փաշինյանին. «Կարգավորման գործընթացից դուրս եկած կողմը Թուրքիան չէ»
Պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարց էր ուղղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:
Ըստ «Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ հայ պատգամավորը մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյոք թուրքական կողմը պատասխանել է հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու Հայաստանի պատրաստակամության մասին Փաշինյանի հայտարարությանը։
Հարցին գրավոր պատասխանած Չավուշօղլուն նշել է, որ Հարավային Կովկասում ամբողջական և համապարփակ կարգավորման հարցում Թուրքիայի նպատակը պահպանվում է և այդ առումով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ցանկությունը չի փոխվել։ Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի՝ ցյուրիխյան արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելուց, ապա նաև դրանք առ ոչինչ հայտարարելուց հետո երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձախողվել է։ Թուրք նախարարի խոսքերով գործընթացից դուրս եկած կողմը Թուրքիան չէ։
Ըստ Չավուշօղլուի՝ հնարավոր կարգավորման գործընթացը կարող է կայուն և շարունակական լինել միայն մի դեպքում, եթե Հարավային Կովկսում համապարփակ խաղաղությանն ուղված հստակ քայլեր կատարելու դեպքում։ Այս համատեքստում հիշեցվել է, որ Թուրքիան-ն Հայաստանի-ի հետ սահմանը փակել է 1993թ․ «Ադրբեջանի հողերի բռնազավթման պատճառով», դրան հաջորդող 26 տարիների ընթացքում «Հայաստանի ագրեսիվ դիրքորոշումը շարունակվել է”, որի արդյունքում Թուրքիայի որոշումը փոխելու համար համապատասխան պայմաններ չեն ձևավորվել։
Այս առնչությամբ նա մասնավորպես նշել է․
«Հետևաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հիմք ստեղծելու համար ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր անելը էական է»։
Շարունակելով Արցախի թեման՝ Չավուշօղլուն ասել է. «Երբ վարչապետ Փաշինյանը 2018 մայիսին իշխանության եկավ ԼՂ խնդրի խաղաղ լուծման համար հուսադրող արտահայտությունների հետ մեկտեղ տուրք տվեց Հայաստանում կոշտ դիրքորոշում ունեցողներին և սփյուռքին ու աստիճանաբար խստացրեց տոնը։ Փաշինյանը օգոստոսի 5-ին բռնազավթված Խանքենդիում (Ստեփանակերտ-խմբ.) ելույթի ընթացքում ասել է ԼՂ-ն Հայաստան է, որը հստակ ցուցիչ է այն բանի, որ Հայաստանը սկսել է հեռանալ խաղաղ լուծումից։
Նաև, վարչապետ Փաշինյանը երբեմն-երբեմն հայտարարություն է անում, որ մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորելո համար պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների, բայց միևնույն ժամանակ ՄԱԿ Գլխավոր անսամբլեայի 74-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս կարողացել է ասել, որ Թուրքիան Հայաստանի համար լուրջ սպառնալիք է»։
Չավուշօղլուն, կրկին Հայաստանին մեղադրել է «անհիմն պնդումներով» Թուրքիան թիրախավորելու համար՝ միաժամանակ հիշեցնելով պատմաբանների հանձնաժողով հիմնելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկը չընդունվելու մասին:
«Չնայած այս ամենին, եթե հայկական կողմը ԼՂ հակամարտությունը լուծելու համար միջազգային հանրության սպասելիքները և միջազգային իրավունքի շրջանակներում հստակ և անկեղծ քայլեր սկսի անել, ապա Թուրքիայից դրական պատասխան կստանա»,- ասվում է Փայլանի հարցին Չավուշօղլուի գրավոր պատասխանի վերջում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |