Իրավական10:18, 29 Նոյեմբեր 2019
Էրդողանը նորից դատի է տվել ընդդիմադիր կուսակցապետին

Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը կրկին դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Այս անգամ ընդդիմադիր գործչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խորհրդարանի հանրապետության նախագահին «հայրենիքի դավաճան» է անվանել։ Էրդողանն Անկարայի դատարանից պահանջել է Քըլըչդարօղլուից գանձել 250․000 թուրքական լիրայի (շուրջ 4․300 ԱՄՆ դոլար)՝ որպես բարոյական վնասի հատուցում:
Նշենք, որ ընդդիմադիր կուսակցապետը նոյեմբերի 26-ի իր ելույթում ասել էր․ «Սեփական զենքի գործարանը օտար բանակին նվիրաբերողներին աշխարհի բոլոր ծայրերում հայրենիքի դավաճան են անվանում։ Ես էլ եմ նույնն ասում։ Նա նույնիսկ չի համարձակվում դատական հայց ներկայացնել ․․․ Էրդողանը հայտարարել է, թե՝ «Քըլըչդարօղլուի դեմ փոխհատուցման հայցեր եմ ներկայացրել ու բոլոր դատական գործերը շահել եմ»։ Իսկ Մեն կղզու գործն էլ ես եմ շահել, դրան ի՞նչ կասես։ Ուրեմն՝ ճիշտ է այն, որ դու փողեր ես տարել»։
Քեմալ Քըլըչդարօղլուն այն եզակի անձանցից է, ում դեմ «Թուրքիայի հանրապետության նախագահին վիրավորելու» և նմանատիպ մեղադրանքներով ամենամեծ թվով դատական գործեր են հարուցվել։ Մասնավորապես Մեն կղզու վերաբերյալ Քըլըչդարօղլուի հայտարարությունների պատճառով վերջինիս դեմ տարբեր դատարաններում մի քանի գործեր էին հարուցվել և խոշոր տուգանքներ սահմանվել, բայց Ստամբուլի վերաքննիչ դատարանը ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 8-ին չեղարկեց այս մեղադրանքով հարուցված գործերի շրջանակներում նշանակված տուգանքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |