Հասարակական17:44, 02 Դեկտեմբեր 2019
Սելահաթթին Դեմիրթաշը բանտում կորցրել է գիտակցությունը

Թուրքիայի ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի առողջական վիճակը վատացել է:
Այս մասին հայտնել է Սելահաթթին Դեմիրթաշի քույրը` Այգյուլ Դեմիրթաշը, որը նաև իր եղբոր փաստաբանն է:
Այգյուլ Դեմիրթաշի խոսքով` նոյեմբերի 26-ին Սելահաթթին Դեմիրթաշը կրծքավանդակի շրջանում ունեցած ցավի և առաջացած շնչառական խնդիրների պատճառով կորցրել է գիտակցությունը և երկար ժամանակ այդ վիճակով ընկած է եղել բանտախցում: Նրան առաջին օգնություն է ցույց տվել իր բանտախցի ընկերը` Աբդուլլահ Զեյդանը:
«Չնայած բանտի բժիշկը, մենք` փաստաբաններս, պահանջել ենք, որ Դեմիրթաշին հոսպիտալացնեն, բայց արդեն 7 օր է նրան չեն հոսպիտալացնում»,- պատմել է նրա քույրը:
Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը 2016-ից գտնվում է Էդիրնեի բանտում: Նախկինում նա մեկ անգամ ևս սրտամկանի կծկում էր ունեցել բանտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |