Տնտեսական10:35, 02 Դեկտեմբեր 2019
Էրդողանի ելույթի պատճառով հունական պատվիրակությունը լքել է միջոցառման վայրը

Թուրքիայի Էդիրնե քաղաքում տեղի է ունեցել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) MS4 հատվածի (եվրոպական հատվածը-խմբ.) բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա գտնված հունական պատվիրակությունը սկանդալով հեռացել է բացման արարողությունից:
Հունաստանի էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով փոխնախարար Դիմիտրիս Իկոնոմուի գլխավորությամբ հունական պատվիրակությունը լքել է միջոցառման վայրը այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է սադրիչ հայտարարություններ անել։
Վերջինսա հայտարարել է, որ Թուրքիան չի դադարեցնի իր ուսումնասիրությունն ու հորատման աշխատանքները Կիպրոսի ջրերում՝ համարելով դա միջազգային իրավասությունների շրջանակում ընթացող գործողություն:
Ըստ Էրդողանի ձևակերպման՝ «հիմա ոչ մի գոռոց և ճիչ չի ստիպի Թուրքիային հետ քաշել այն նավերը, որոնք Միջերկրական ծովում զբաղվում են հորատման աշխատանքներով»:
Թուրքիայի նախագահի այդ ելույթը խստիվ դատապարտել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը: Թուրքիան պնդում է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։
Հիշեցնենք, որ TANAP գազատարի առաջին փուլի գործարկման արարողությունը կայացել է 2018 թվականի հունիսի 12-ին։ Նույն տարվա հունիսի 30-ին սկսվել են TANAP-ով ադրբեջանական գազի կոմերցիոն մատակարարումները։ 2019 թվականի հունիսի 15-ին Շահ Դենիզի հանքի ադրբեջանական գազը TANAP-ով հասել է թուրք-հունական սահման։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |