Տարածաշրջան16:39, 03 Դեկտեմբեր 2019
Էրդողանը պայման է դրել ՆԱՏՕ-ի երկրների առաջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ, անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններին:
Խոսելով ՆԱՏՕ-ի Բալթյան երկրների պաշտպանության ծրագրի մասին՝ Էրդողանը նշել է, որ այդ հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել:
«Եթե ՆԱՏՕ-ի մեր ընկերները ահաբեկչական չեն համարում այն կազմակերպություններին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում և որոնց դեմ պայքարում է, ապա թող չնեղանան՝ մենք էլ դեմ կլինենք բոլոր այն քայլերին, որոնք կարվեն այնտեղ»,- ասել է Էրդողանը՝ ռեալ ակնարկելով այն, որ Անկարան գուցե աջակցություն չցուցաբերի Լեհաստանի և Բալթյան երկրների պաշտպանությանը միտված ՆԱՏՕ-ի ծրագրին։
Իսկ ահաբեկչական կազմակերպություն ասելով՝ Էրդողանը նկատի է ունեցել մասնավորապես Սիրիայի քրդական ուժերին՝ «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG):
Էրդողանն իր խոսքում նկատի է ունեցել նաև այն, որ եթե ՆԱՏՕ-ի երկրները Թուրքիայի վերոնշյալ պահանջը չկատարեն, ապա
Տեղեկացնենք, որ Թուրքիայի Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքիայի զինված ուժերը ավելի վաղ մի քանի խոշոր ռազմական գործողություններ են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ, ինչի հետևանքով մի շարք տարածքներ դուրս են եկել քրդերի վերահսկողությունից։
ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, գլխավորապես ԱՄՆ-ն, Ֆրանսիան, YPG-ին չեն համարում ահաբեկչական կազմակերպություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |