Քաղաքական14:47, 03 Դեկտեմբեր 2019
Սիրիայի թուրքամետ զինյալների շտաբում Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն են

«Սիրիայի ազատ բանակ» (ÖSO-ՍԱԲ) կոչվող սիրիական հակակառավարական զինված խմբավորման հրամանատարները Թուրքիային իրենց հավատարմություն ցույց տալու համար հրամանատարական շտաբում փակցրել էին Էրդողանի նկարը: Սակայն վերջերս ՍԱԲ-ն ավելի առաջ է գնացել. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարի կողքին շտաբի պատին փակցրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարը:
Հաղորդվում է, որ Աթաթուրքի նկարը կախված է ՍԱԲ-ի ենթակայության տակ գործող «Համզա» կոչվող գումարտակի՝ Հալեպի նահանգի Ալ Բաբ քաղաքում գտնվող շտաբում: Նշվում է, որ այդ շտաբը նախկինում եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության սպանված առաջնորդ Աբու Բաքըր Ալ-Բաղդադիի նստավայրը:
Ալ-Բաբը թուրքական զինված ուժերի ու ՍԱԲ-ի զինյալների վերահսկողության տակ է անցել 2016թ. Թոուրքիայի կողմից իրականացված «Եփրատի վահան» կոչված ռազմագործողության հետևանքով: Սկսյալ 2016-ից Թուրքիան ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ շրջանում ժողովրդագրական պատկերը փոխելու և իր ազդեցությունը մեծացնելու համար: Անկարան այդ տարածքներում բացում է թուրքական մզկիթներ, դպրոցներ, մանկապարտեզներ ու համալսարանի ֆակուլտետներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |