Մշակութային11:45, 03 Դեկտեմբեր 2019
Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչության նոր սրահը կրում է Զաբել Եսայանի անունը

1993թ․ Թուրքիայում իր գործունեությունը սկսած հայկական «Արաս» հրատարակչությունը արդեն ունի միջոցառումների նոր սրահ, որը կրում է հայտնի արևմտահայ գրող Զաբել Եսայանի անունը։ Եսայան սրահի բացումը նշանավորվել է սրահում կազմակերպված մամուլի ասուլիսով։
Եսայան սրահը գտնվում է Ստամբուլի Իսթիքլալ պողոտայի ծայրին գտնվող «Hıdivyal Palas» անվամբ շինության առաջին հարկում։ Իր գոյության առաջին իսկ օրից «Արաս» հրատարակչությունը տեղավորվել է հենց այս շենքում՝ սկզբում շենքի երկրորդ հարկի մեկ սենյակում, ապա տեղափոխվել է նկուղային հարկ։
«Արաս» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը մամուլի աուլիսի ժամանակ նշել է, որ Եսայան սրահը կլինի հրատարակչության կազմակերպած հանդիպումների, քննարկումների, աշխատարանների և այլ միջոցառումների անցկացման վայրը, այն նաև բաց կլինի բոլորի առաջ և հատկապես՝ կանանց և երեխաների համար կազմակերպվելիք միջոցառումների համար։
Հիշեցնենք, որ Զաբել Եսայանը ծնվել է 1878թ․՝ Ստամբուլի Սկյուտար (Üsküdar) շրջանում։ 20-րդ դարի հայտնի հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս և գրականագետ Զաբել Եսայանը թղթին է հանձնել իր ժամանակի կարևորագույն իրադարձությունները։ Երբ 1900-ականների սկզբին սկսվում են հայկական ջարդերը, Զաբել Եսայանը պարբերաբար այցելում է Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրեր, և այն զարհուրելի տեսարանները, որոնց ականատես է լինում երիտասարդ մտավորականը, արտացոլվում են նրա այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են «Ավերակներուն մեջ», «Անեծք», «Երբ այլևս չեն սիրեր» երկերը։ Զաբել Եսայանը միակ կինն էր, ում անունը նախապես տեղ էր գտել 1915թ․ ապրիլի 24-ին աքսորման ենթակա հայ մտավորականների ցանկում։ Սակայն նրան հրաշքով հաջողվում է փախչել և ապաստանել Թիֆլիսում։ Եսայանը մահացել է 1943թ․։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |