Քաղաքական10:47, 04 Դեկտեմբեր 2019
Քըլըչդարօղլու․ «Էրդողանի ընտանիքը յուրացնում է երկրի ռազմարդյունաբերությունը»
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին և նրա ընտանիքին մեղադրել է երկրի ռազմարդյունաբերության ոլորտը յուրացնելու մեջ։
«Էրդողանի ընտանիքը ջանում է իր ձեռքը վերցնել թուրքական ռազմական արդյունաբերությունը։ Եթե քաղաքական գործիչը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ իր ընտանիքին և պետության ամենամեծ գործարաններն առանց հինգ կոպեկ վճարելու տալիս իր ընտանիքի անդամներին, ապա դրա անունը յուրացում է»։
Քըլըչդարօղլուն պնդել է, որ թուրքական «Tank Palet» գործարանի արժեքը 20 մլրդ դոլար է, մինչդեռ այն վաճառվել է առանց աճուրդի և ընդամենը 50 մլն դոլարով։ Ավելի վաղ Էրդողանն այդ գործարքի մասին հայտարարել էր, որ գործարանի բաժնեմասերի 50 տոկոսը գնում է Կատարին պատկանող մի ընկերություն։ «Իրականում ձեռք բերողը Էրդողանի ընտանիքն է։ Ես դա գիտեմ, ոչ մի վաճառք էլ չի եղել։ Ինչու՞ եք տալիս Կատարին։ Սա ոչ այլ ինչ է, քան հայրենիքի դավաճանություն։ Դե եթե դատական հայց չներկայացնեք, ուրեմն վախկոտ եք», - ասել է Քըլըչդարօղլուն։
Նա նաև դատապարտել է երկրում խոսքի ազատության դեմ կիրառվող ճնշումները։ Քըլըչդարօղուն մասնավորապես քննադատել է «BirGün» թերթի դեմ քրեական գործի հարուցումը, ինչպես նաև՝ հայտարարել, որ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին ԴԵմիրթաշն անտեղի է ազատազրկված։
ԺՀԿ առաջնորդը կրկնել է Էրդողանի և նրա մերձավորների կողմից բրիտանական Մեն կղզի փողերի անօրինական տեղափոխման մասին նախկինում արված հայտարարությունները։ «Նրանք ասում են, թե այս մասին խոսք բացողի դեմ կրկին փոխհատուցման հայց կներկայացնեն։ Դե բացեք. թե չբացեք՝ վախկոտ եք։ Ես բոլոր գործերն էլ կշահեմ», - հավելել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |