Քաղաքական16:50, 05 Դեկտեմբեր 2019
Թուրքիան ընդունել է ՆԱՏՕ-ի «Մերձբալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանության պլանը»
Թուրքիան ընդունել է Լեհաստանի և մերձբալթյան երկրների պաշտպանության ՆԱՏՕ-ի պլանը: Այս մասին հայտարարություն է տարածել Լիտվիայի նախագահի աշխատակազմը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլենբերգը Լոնդոնում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի փակման արարողությանը նշել էր, որ «Մերձբալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանության պլանում» փոփոխություններ են կատարվել:
«Մենք ծրագրեր ունենք մեր դաշնակից բոլոր երկրների պաշտպանության համար: Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում` արևելյան սահմանին մեր զինվորները պատրաստ սպասում են»,-ասել է Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, որ Թուրքիան հրաժարվել էր աջակցել ՆԱՏՕ-ի Լեհաստանի և մերձբալթյան երկրների պաշտպանության ծրագրերին, եթե դաշինքը որպես ահաբեկչական չճանաչեր Անկարայի համար «սպառնալիք հանդիսացող» Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» կազմակերպությունը: Այս մասին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսում:
ՆԱՏՕ-ի պլանը նախատեսում է Լեհաստանին, Լիտվիային, Լատվիային և Էստոնիային պաշտպանել Ռուսաստանի հնարավոր հարձակումից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |