Տարածաշրջան15:57, 05 Դեկտեմբեր 2019
Պուտին.«Բուլղարիան դիտավորյալ կերպով դանդաղեցնում է «Թուրքական հոսք» գազատարի անցկացումը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է Բուլղարիային «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ հատվածի անցկացումը դիտավորյալ կերպով դանդաղեցնելու համար և հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում կարող են մեկ ուրիշ այլընտրանք գտնել:
Պուտինը բրիտանական «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ որպես այլընտրանքային երկիր Ռուսաստանը մտածում է ընտրել Ուկրաինային և հավելել.
«Մենք պատրաստ ենք գազի արտահանումն իրականացնել Ուկրաինայի տարածքով: Գաղտնիք չէ, որ այս հարցի շուրջ Վիեննայում շարունակվում են բանակցությունները: Սակայն մինչ այժմ Ուկրաինայի կողմից մեզ առաջակված պայմաններն անընդունելի են»:
Հիշեցնենք, որ ռուսական բնական գազը Եվրոպա հասցնելու համար «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ հատվածը որոշվել էր Հունաստանի փոխարեն անցկացնել Բուլղարիայի տարածքով:
Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:
Նախատեսվում է, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պիտի լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցնի Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: Սակայն 2015թ. սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո:
Այժմ նախատեսվում է, որ «Թուրքական հոսքը» տարեկան կմատակարարի 31.5 մլրդ խմ բնական գազ։ Երկու գազատարից բաղկացած «Թուրքական հոսքի» երկրորդ խողովակաշարով ռուսական գազը կհասնի Եվրոպա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |