Հասարակական16:24, 06 Դեկտեմբեր 2019
Փարիզում ոստիկանության արձակած գազային սրվակի պայթյունից թուրք լրագրող է վիրավորվել (ֆոտո)
Ֆրանսիայում դեկտեմբերի 5-ին կես միլիոնից ավել մարդ է դուրս եկել փողոցներ՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման։
Փարիզում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների արդյունքում տուժել է նաև թուրքական «Anadolu» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Մուստաֆա Յալչընը:
Նշվում է, որ ոստիկանության արձակած գազային սրվակի պայթյունի հետևանքով ծակվել է թուրք լրագրողի դեմքի հատուկ պաշտպանիչ դիմակի ծածկույթը:
Աչքի շրջանում ստացած վնասվածքի արդյունքում թուրք լրագրողի մոտ արնահոսություն է սկսվել: Դեպքի վայր ժամանած բուժծառայության աշխատակիցները նրան առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Նշվում է, որ Յալչընը հոսպիտալացվել է և շարունակում է գտնվել բժիշկների վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ Փարիզում հասարակական տրանսպորտը չի գործել, գրեթե ամբողջովին կաթվածահար է եղել երկաթուղային հաղորդակցությունը: Աշխարհի տարբեր քաղաքներից դեպի Փարիզ չվերթերը հետաձգվել են անհայտ ժամանակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |