Հասարակական11:55, 06 Դեկտեմբեր 2019
Գերմանացիներն Աթաթուրքին համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած վավերագրական ֆիլմը:
«Մոռացված կոտորած. ինչպե՞ս Աթաթուրքը կոտորեց ալևիներին» անվամբ ֆիլմը պատմում է Դերսիմում ալևիների ջարդերի մասին, որի հրանհանգը տվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:
Նշենք, որ տարածված տեսակետ կա, ըստ որի՝ ալևիներն առանձին էթնիկ խումբ են՝ համասերված հայերից, քրդերից, թուրքերից: Իսկ իրենք` ալևիները, իրենց դասակարգում են հետևյալ խմբերով՝ զազա ալևի, թուրք ալևի, քուրդ ալևի, հայ ալևի:
Ֆիլմում Աթաթուրքը նմանեցվում է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Թուրքիայի առաջին նախագահը ներկայացվել է որպես դարաշրջանի ամենադաժան բռնապետներից մեկը։
«Աթաթուրքը, փորձելով Թուրքիային դարձնել ժամանակակից պետություն, գործակցել է Հիտլերի հետ։ Աթաթուրքը նացիստական Գերմանիայից գնած թունավոր գազն օգտագործել է Դերսիմում»,- նշվում է ֆիլմում։
Հիշեցնենք, որ 1937-1938թթ. տեղի ունեցած Դերսիմի կոտորածի ժամանակ թուրքական բանակի գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել է 16.000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 70.000-ից 90.000 հազար քուրդ ալևի, ևս 12.000 մարդ էլ բռնագաղթի ենթարկվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |