Հասարակական20:05, 08 Դեկտեմբեր 2019
Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններ. սկսվել է ձայների հաշվարկը

Այսօր` դեկտեմբերի 8-ին, Ստամբուլի հայ համայնքում ընտրական եռուզեռ է։ Համայնքը ընտրում է աշխարհական պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11֊ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։
Թուրքիայի ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակվել են։ Ձայների հաշվարկն արդեն սկսվել է։ Հատկապես ուշադրության կենտրոնում են գտնվում Ֆերիքյոյի, Բաքըրքյոյի և Սամաթիայի ընտրատեղամասերը, քանի որ այս թաղամասերից ամենաշատ պատվիրակներն են ընտրվելու։ Քվեակության արդյունքները պարզ կլինեն մի քանի ժամից։ Ըստ այդմ, կախված նրանից, թե ովքեր կընտրվեն որպես պատվիրակներ, կարելի կլինի գուշակել դեկտեմբերի 11-ին կայանալիք ընտրության հավանական արդյունքը։
Ըստ «Ermenihaber.am»-ի` Ստամբուլում գտնվող թղթակցի, ընդհանուր առմամբ համայնքը բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ընտրությանը։ Հայաշատ բոլոր թաղամասերում ընտրատեղամասերը բազմամարդ են եղել, նույնիսկ հերթեր են գոյացել։ Իսկ Ֆերիքյոյ թաղամասի ընտրատեղամասում նույնիսկ ընտրության ժամանակը մի քանի րոպեով երկարացվել է, որպեսզի հերթում գտնվող բոլոր ընտրողները կարողանան քվեարկել։
Նախնական, ոչ պաշտոնական տվյալներով որոշ ընտրատեղամասերում առաջատար են Սակահ եպիսկոպոս Մաշալյանին աջակցող պատվիրակները։
Նշենք, որ «Ermenihaber» կողմից անցկացված սոցհարցման արդյունքներով ևս առաջատար է Սահակ Մաշալյանը։ Պատրիարքի մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |