Քաղաքական16:48, 09 Դեկտեմբեր 2019
Թուրքիայից արտաքսվել է Ֆրանսիայի քաղաքացի
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության՝ Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող 11 ձերբակալված զինյալ վտարվել է Թուրքիայից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ շարունակվում է տարբեր երկրներից ժամանակին ԻՊ-ի կազմում պատերազմելու մեկնած, ապա ձերբակալված ու Թուրքիայի ձեռքն ընկած ահաբեկիչների հանձնումը իրենց երկրներին:
Հաղորդվում է նաև, որ նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիան արդեն 71 զինյալների ուղարկել է իրենց երկրներ:
Գործընթացի մեկնարկից առաջ եվրոպական երկրները հայտարարել էին, որ չեն ցանկանում հետ ընդունել Սիրիա ժամանակին պատերազմելու մեկնած իրենց քաղաքացիներին: Սակայն Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն ասել էր, որ ամեն գնով հետ են ուղարկելու իրենց ձեռքում հայտնված օտարերկրյա ահաբեկիչներին, քանի որ Թուրքիան օտարերկրյա ԻՊ-ականների հյուրանոցը չէ:
Ավելացնենք, որ ԻՊ-ի ահաբեկիչները Թուրքիայի ձեռքում են հայտնվել Սիրիայում Անկարայի սկսած «Խաղաղության ակունք» ռազմագործողության ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
D-8-ի շրջանակներում Թուրքիայի նախագահը պակիստանցի, իրանցի և եգիպտոսցի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Կողմերը վերահաստատել են, որ Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |