Հասարակական21:25, 09 Դեկտեմբեր 2019
Հայ և թուրք երիտասարդները Հայաստանում մասնակցել են միջազգային դասընթացի
Նոյեմբերի 11-ից 19-ը 12 հայ և թուրք երիտասարդներ Հայաստանում մասնակցել են «Նախադրյալների վրա հիմնված համայնքային և երիտասարդության զարգացում» թեմայով միջազգային դասընթացի 2-րդ փուլին: Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում անցկացված դասընթացի մասնակիցները ներկայացրել են 12 հասարակական կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի և Թուրքիայի տարբեր համայնքներում։
Ըստ դասընթացին մասնակցած թուրքական «Çanakkale Koza» երիտասարդական միության հայտարարության՝ դասընթացը կազմակերպված է եղել թուրքական նույնանուն միության և «ABCD Innovation Center»-ի ջանքերով:
Նշվում է, որ բացի կրթական բաղադրիչից մասնակիցները հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին։
Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում մասնակիցները մշակել են 6 նոր համատեղ ծրագրային առաջարկներ, որոնք ներկայացվելու են տարբեր դոնորների։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |