Հասարակական13:13, 09 Դեկտեմբեր 2019
Սոցիալական արդարության ցուցանիշով Թուրքիան 40-րդն է 41 երկրների շարքում

Գերմանական «Bertelsman» հիմնադրամը սոցիալական արդարության ինդեքս է կազմել՝ ընդգրկելով Եվրամիության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրները: Ընդհանուր 41 երկրների շարքում է նաև Թուրքիան, որը զբաղեցրել է 40-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն վերջին՝ 41-րդ տեղը զբաղեցրած Մեքսիկայից:
Նշվում է, որ ինդեքսը ձևավորվում է մի քանի առանձին չափորոշիչներով, որոնցից «աղքատությունը կանխելու» մասով Թուրքիան զբաղեցրել է 31-րդ, «կրթության արդար հնարավորությունների» մասով՝ 41-րդ, «աշխատաշուկայի հասանելիության» մասով՝ 37-րդ, «սոցիալական կյանքում ներկայացվածության ու խտրականություն չցուցաբերելու» մասով՝ 39-րդ, իսկ առողջապահության մասով՝ 36-րդ հորիզոնականները:
Ինդեքսի 1-ին հորիզոնականը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, զբաղեցրել է Իսլանդիան, որին հաջորդում են Նորվեգիան, Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |