Ռազմական12:30, 10 Դեկտեմբեր 2019
ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի սպառազինությունների հարցերով հանձնաժողովները կոչ են արել Սպիտակ տանը ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման համար պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:
Հիշյալ հանձնաժողովները պահանջել են նաև արգելել ամերիկյան արտադրության F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային:
Նշվում է, որ Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումը սպառնալիք է F-35-ի ծրագրին: Բացի այդ հանձնաժողովները առաջարկել են արգելել Թուրքիայի կողմից Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի ռազմական համագործակցությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` ԱՄՆ-ն հնարավոր է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառի Ռուսաստանի հետ իրականացվող «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարի ծրագրերի պատճառով:
Նշենք, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության շուրջ հոկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագրից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր վերացնել Թուրքիայի դեմ սահմանված ողջ պատժամիջոցները:
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար մտահոգիչ է Թուրքիայի` S-400 համակարգերի հետ կապված քայլերը և հավելել, որ շարունակում են Թուրքիայի հետ բանակցություններիը ռուսական ՀՕՊ համակարգերի խնդրի լուծման շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |