Ռազմական10:28, 10 Դեկտեմբեր 2019
Հույն օդաչուն թիրախավորել է թուրքական ռազմանավը

Հունաստանի մարտական ինքնաթիռի օդաչուն, թիրախավորելով Թուրքիայի զինուժին պատկանող ռազմանավը, լուսանկարել է և հույն լրագրողի միջոցով տարածել է սոցիալական ցանցերում: Դա խիստ բարկացրել է համացանցի թուրքական լսարանին, իսկ սոցցանցերի որոշ օգտատերեր էլ պնդել են, որ այդ լուսանկարները բավականին հին են:
Լուսանկարներում երևում է, որ ֆրանսիական արտադրության «Mirage 2000» կործանիչը թիրախավորել է թուրքական ռազմանավը և պատրաստվում է ռմբակոծել այն:
Նշենք, որ Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի պաշարների որոնման և հորատման աշխատանքների շուրջ ձեռք բերված համաձայնությունը պատճառ է դարձել Հունաստանի և Լիբիայի, ինչպես նաև Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածության աճի։
Փաստացիորեն Թուրքիայի ու Լիբիայի ծովային սահմանները որոշող ու միաժամանակ այդ սահմաններում 2 երկրներին տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք տվող երկկողմանի համաձայնագրում ներառված ջրային տարածքն անցնում է անմիջապես հունական կղզիների կողքով:
Η Τουρκική φρεγάτα στοχοποιημένη από τα Mirage της #HellenicAirForce σε αποστολή ναυτικής κρούσης στο #Αιγαιο Αυτή είναι η γλώσσα που καταλαβαίνει ο Τούρκος. Καμία υποχώρηση στα εθνικά συμφέροντα. Καμία έκπτωση στην εθνική κυριαρχία. Υπέρ βωμών και εστιών σε ξηρά, θάλασσα κ αέρα. pic.twitter.com/H4qynMZrlv
— Ioannis Nikitas (@Ioannis_Nikitas) December 8, 2019
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |