Քաղաքական14:09, 10 Դեկտեմբեր 2019
Ասադ. «Թուրքական ներխուժումը հակասում է Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իտալական «Rai News 24» հեռուստաընկերության եթերից անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողությանը: Խոսել է նաև Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումից:
«Թուրքիայի կողմից բռնազավթված է Սիրիայի հյուսիսային հատվածը: Քաղաքական առումով կարող ենք ասել, որ Սիրիայում իրավիճակն ավելի է վատացել, քանի որ սիրիական ճգնաժամին միջամտող դերակատարների թիվն աճել է` ճգնաժամը երկարացնելու և հյուծիչ պատերազմի վերածելու նպատակով»:
Լրագրողի «Ռուսաստանը Թուրքիայի հետ սակարկություններ է անում որոշ շրջաններում, որոնք Սիրիայի տարածքներ են համարվում: Ինչպե՞ս կգնահատեք դա» հարցին ի պատասխան` Ասադն ասել է, որ դա կնշանակի, որ Ռուսաստանը աջակցում է Թուրքիայի հարձակումներին, ինչը ճիշտ չէ:
«Ռուսները ցանկացել են ձևացնել, որ թուրքերին համոզում են դուրս գալ Սիրիայից: Նրանք չեն աջակցում թուրքերին: Ասադի խոսքով` այժմ Սիրիայի վիճակը «վատից ավելի լավ է»:
Ինչ վերաբերում է Սիրիա թուրքական ներխուժմանը, Ասադն ընդգծել է, որ այն հակասում է Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Նա նկատել է նաև տվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապեր ունի այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, «Ալ-Նուսրան», «Էհրար ալ-Շամը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |