Հասարակական15:55, 11 Դեկտեմբեր 2019
Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը (լուսանկարներ)
Դեկտեմբերի 11-ին ազգային ներկայացուցչական ժողովը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին։ Ըստ նախնական տեղեկատվության՝ թեկնածուներից Սահակ Մաշալյանը ստացել է 102, Արամ Աթեշյանը 16 ձայն: Մեկ քվե էլ անվավեր է ճանաչվել:
Թեկնածուներից Մաշալյանի ընտրվելը սպասելի էր, քանի որ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած պատվիրակների ընտրությունից հետո նրա հաղթանակի հավանականությունն արդեն ուրվագծվել էր։
Այսօր իսկապես պատմական օր է Պոլսի հայ համայնքի համար, քանի որ 12 տարվա անորոշության շրջանն արդեն կարելի է ավարտված համարել։ 12 տարի փաստացի ղեկավար չունենալու պատճառով համայնքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնք վերաբերում են թե՛ կրթական, թե՛ համայնքի վարչական կառավարման հարցերին։
Այս անորոշության շրջանի ավարտից հետո համայնքում նոր պատրիարքից հիշյալ խնդիրների համակարգային լուծումն է ակնկալվում։ Սակայն մինչ այդ ամենամեծ սպասելիքը միասնության հաստատումն է բազում խնդիրների պատճառով պառակտված համայնքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |