Քաղաքական11:01, 12 Դեկտեմբեր 2019
Թուրքիան արձագանքել է ամերիկյան պատժամիջոցների բանաձևի ընդունմանը
Միացյալ նահանգների Սենատի արտաքին կապերի հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառում նախատեսող բանաձև: Պատճառը S-400 ՀՕՊ համակարգերի հարցում ռուս-թուրքական ռազմատեխնիկական գործարքն է և Սիրիայում Անկարայի գործողությունները: Թուրքիայի արտգործնախարարությունն անարձագանք չի թողել բանաձևի ընդունումը:
Նախարարության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներում ներքաղաքական ինչ-ինչ հաշվարկներով կյանքի կոչվող և Թուրքիայի դեմ տրամադրված հայտնի շրջանակների աջակցությունը վայելող նախաձեռնություններ: Դա ազգային անվտանգությանն առնչվող մեր ինքնիշխան որոշումների հանդեպ անհարգալից վերաբերմունքի նոր դրսևորում է: Այդ նախաձեռնությունները ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին վնաս հասցնելուց բացի այլ գործառույթ չունեն»:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ հիշեցվում է, որ դեռևս հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից նմանատիպ բովանադակությամբ բանաձևի ընդունմանը տրվել է անհրաժեշտ պատասխան: Հիմա երբ Սենատի հանձնաժողովում նման նախագիծ է ընդունվում և ջանք է թափվում Սենատի օրակարգում ընդգրկլե այն, ապա ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, դա նշանակում է, որ Վաշինգտոնում ցանկություն չկա ըմբռնումով մոտենալու Անկարայի տված բացատրություններին:
«Կոչ ենք անում ԱՄՆ Կոնգրեսին, որ մեր ընդհանուր նպատակներին չվնասող կառուցողական մոտեցում որդեգրի և ողջամտորեն գործի»,- եզրափակվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |