Ցեղասպանություն18:45, 13 Դեկտեմբեր 2019
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը ամերիյան Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն:
Դիվանագիտական աղբյուրներին հղում տվող թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը ԱՄՆ-ի դեսպանին հայտնել է Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը:
Բացի այդ էլ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մամուլի խոսնակը հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը և նշել, որ ամերիկյան իշխանության դիրքորոշումն այդ բանաձևի ընդունումից հետո փոփոխություն չի կրել: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի դիրքորոշումն արտացոլվել է ապրիլին նախագահ Թրամփի արած հայտարարության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |