Ցեղասպանություն13:15, 13 Դեկտեմբեր 2019
Թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամ․ «Սա պատմական որոշում է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի համար»
Անվանի թուրք պատմաբան և ցեղասպանագետ Թաներ Աքչամը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշման կայացումից հետո այդ լուրով կիսվել է «Facebook» սոցիալական ցանցում։ Հրապարակմանը կից Աքչամը հետևյալ գրառումն է կատարել․
«ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատից հետո Սենատն էլ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը։ Սա պատմական որոշում է։ Ոչ միայն հայերի համար, ողջ Թուրքիայի մարդկության համար էլ սա կարող է շրջադարձային կետ լինել։
Որոշ տեղեր գրում են, թե որոշումը դեռ պետք է հաստատման ուղարկվի և նման բաներ։ Բայց սա հաստատման ենթակա որոշում չէ։ ԱՄՆ կառավարության երեք կարևոր սյուներից երկուսը՝ Կոնգրեսն ու Սենատը, արդեն ճանաչել են Ցեղասպանությունը։ Եվ եթե անգամ Թրամփը պաշտոնապես չօգտագործի ցեղասպանություն բառը, մեկ է, իրավական տեսանկյունից արդեն կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարբերվում է այլ երկրների ճանաչումից։ Կարելի է ակնկալել, որ ԱՄՆ-ի դատարաններում արդեն մեկը մյուսի հետևից դատական գործեր կհարուցվեն, որոնք Թուրքիայի համար շատ գլխացավանք կստեղծեն։
Տեսնենք, թե Թուրքիան ինչպես կարձագանքի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |